Հնդկաստանում դերասան Վիջայի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում դերասան Վիջայի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ, իսկ 50-ից ավելին վիրավորվել են։
Վիջայը Հնդկաստանում հայտնի դերասան է։ Նա անցյալ տարի ստեղծել է քաղաքական կուսակցություն և այս ամիս սկսել է իր քարոզարշավը՝ 2026 թվականի սկզբին նախատեսված տարածաշրջանային ընտրություններից առաջ։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ հրմշտոցի հետևանքով հոսպիտալացվել է 58 մարդ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արձագանքել է միջադեպին և ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին։