Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ներկերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ներկերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17:25-ին։
«Պայթյուն է եղել, որի հետևանքով շենքը փլուզվել է, բանվորները դեռ փլատակների տակ են։ Հրդեհը արագ տարածվել է մոտակա շենքերի ու խանութների վրա»,- ասել է հրշեջ ծառայության ղեկավար Ատուլ Գարգը։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղում դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։