Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ամբարձիչի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ամբարձիչի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում կամրջի կառուցման ժամանակ կռունկի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել։ Տեղեկությունը տարածում են հնդկական լրատվամիջոցները։

«Տեղում 27 աշխատող է եղել, նրանցից 17-ը մահացել են»,- դեպքի վայրում լրագրողներին հայտնել է Շահապուրի պատգամավոր Դաուլաթ Դարոդան։

Պատգամավորի խոսքով՝ մահացածների եւ վիրավորների ընտանիքները կստանան դրամական օգնություն։

Ականատեսների վկայությամբ՝ ավերածությունները տեղի են ունեցել տեղական ժամանակով գիշերը 23։00-ի սահմաններում։

Փրկարարական աշխատանքներին տեղական գերատեսչությունների հետ միասին ներգրավված են ոստիկանության և հրշեջ ջոկատի աշխատակիցները։