Հնդկաստանի արտաքին գործերի նախարար. Հնդկաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը զգալիորեն աճել է

19:48, 24.08.2026

Հնդկաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը զգալիորեն աճել է, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, արտաքին գործերի նախարարը նաև մասնակցել է Մոսկվայում կայացած Հնդկաստան-Ռուսաստան առևտրի, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հնդկաստանի արտգործնախարարի այցը ընդգծում է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տասնամյակների ընթացքում հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները: Վլադիմիր Պուտինը խոսել է երկրների միջև առևտրի աճի մասին և ասել, որ պատրաստ է ավելացնել Հնդկաստանին պարարտանյութերի մատակարարումը՝ երկրի գյուղատնտեսական ոլորտի համար այս խնդիրը լուծելու համար։

Սուբրամանյամ Ջայշանկարի խոսքով՝ Հնդկաստանի վարչապետը անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը։

«Մեր տնտեսական համագործակցությունը զգալիորեն աճել է: Վարչապետ Նարենդրա Մոդին անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպմանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, ապա՝ Հնդկաստանում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այսպիսով, կարծում եմ, որ մենք ունենք համագործակցության շատ հստակ պատկեր», – ասել է Հնդկաստանի արտգործնախարարը։

Նմանատիպ