Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում վթարի է ենթարկվել Լոնդոն թռչող Air India ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ եղել է ավելի քան 240 մարդ, հայտնում է BBC-ն
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում վթարի է ենթարկվել Լոնդոն թռչող Air India ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ եղել է ավելի քան 240 մարդ, հայտնում է BBC-ն

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության ինքնաթիռը։

Ռոյթերսի տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր դեպի Լոնդոն։

Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։ Ենթադրվում է, որ այն վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում։ Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է ավելի քան 240 մարդ։

Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Սոցիալական ցանցերում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես են մարդկանց տեղափոխում շտապօգնության մեքենաներով։