Հնարավոր է կոչ անեմ ցույցի մասնակիցներին, փոքր ժամանակով դադարեցնենք ցույցերը. Զազա Սարալիձե
Հնարավոր է կոչ անեմ ցույցի մասնակիցներին, փոքր ժամանակով դադարեցնենք ցույցերը,-այս մասին, խորհրդարանում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի անդամների մի մասի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը՝ Զազա Սարալիձեն:
Նրա խոսքերով, այսօր տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր, որոնք պետք է հետաքննվեն:
«Այժմ գնում եմ ցույցի, կտեսնեմ ինչ վիճակ է և հնարավոր է կոչ անեմ ցուցարարներին ժամանակավորապես դադարեցնենք ցույցերը, քանզի այսօր տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր, որոնք հարկավոր են հետաքննել»,-նշել է Զազա Սարալիձեն:
Նրա խոսքերով, ցույցերը կդադարեցվեն առավելագույնս մեկ շաբաթով:
Հեղինակ -
Edgar Barsegyan