Հիմնախնդրային պարտքերի զրոյացման նախագծին ներգրավվել է ևս 14 ֆինանսական կազմակերպություն
«Քարթու» հիմնադրամի առաջարկությունից հետո, հիմնախնդրային պարտքերի զրոյացման նախագծին ներգրավվել է .ս 14 ֆինանսական կազմակերպություն:
Ֆինանսների նախարարության լրատվությամբ, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում, նախագծին ներգրավվելու իր պատրաստակամությունն է հայտնել 14 ֆինանսական կազմակերպություն:
vali.ge կայքում հավելյալ փակցված է հետևյալ կազմակերպություններից գնված 58 241 պարտք: ՍՊԸ միկրոֆինանսական «Քրիմ ֆինանս Ջորջիա» (վարկ տվող՝ http://crediton.ge), ՍՊԸ «Ինֆինիտի հոլդինգ» (վարկ տվող՝ http://minicredit.ge), ՍՊԸ «Միսո լիդեր կրեդիտ» (վարկ տվող՝ http://leadercredit.ge), ՍՊԸ «Մինի սեսխի, ՍՊԸ «Մոնեզա» (վարկ տվող՝ http://moneza.ge), ՍՊԸ «Մոզո» (վարկ տվող՝ http://mozo.ge), ՍՊԸ «Միստեր լոունջ» (վարկ տվող՝ http://mrloan.ge), RRM Limited (վարկ տվող՝ http://crediton.ge), ՍՊԸ «Տվինո» (վարկ տվող՝ http://netcredit.ge), ՍՊԸ «Արկադիա կապիտալ» (վարկ տվող՝ http://unicredit.ge), ՍՊԸ« Ա ռեյտինգ մենեջմենթ» (վարկ տվող՝ http://credium.ge), «Կրեդիտ պլուս Ջորջիա» (վարկ տվող՝ http://creditplus.ge):
Այս պահի դրությամբ կայք էջում տեղադրված է 609 542 մարդու, 1 360 991 վարկային գրառման մասին լրատվություն, որի վերջնական գումարը կազմել է 4 027 099 783 լարի:
Կայքում սեփական տվյալները ստուգելու համար հարկավոր է իրականացնել երեք պարզ քայլ: Մուտքագրել պարտք ունեցող անձի անձնական համարը, ծննդյան տարեթիվը, անվտանգության նկատառումներից ելնելով նշել հատուկ դաշտը:
Միևնույն ժամանակ պայմանավորվածություն է հասցվել երկու կազմակերպություններից պարտքերի գնման կապակցությամբ, այդ տվյալները կայքում կհրապարակվեն մոտ ապագայում: Նշված կազմակերպություններն են ՝ ՍՊԸ « Միսո բերմելի» և ՍՊԸ «Էմաս կրեդիտի»:
Հեղինակ -
Edgar Barsegyan