Հիմնախնդրային պարտքերի մասին լրատվությունը տեղադրված է միայն այս նախագծի համար ստեղծված vali.ge կայքում. Ֆինանսների նախարարություն
Ֆինանսների նախարարությունը պարտք ունեցող անձանց համար տարածում է հատուկ հայտարարություն, որտեղ ասված է, որ հիմնախնդրային պարտքերի մասին լրատվությունը տեղադրված է միայն այս նախագծի համար ստեղծված vali.ge կայքում:
«Այս պահին սոցիալական ցանցերում և ընդհանրապես ինտեռնետում ստեղծվել է մի քանի էջ, օրինակ՝ wali.ge, որտեղ տեղադրված են տարբեր ֆինանսական ինստիտուտների գովազդային լրատվությունները, այսպիսով խնդրում ենք, որ ուշադրություն դարձվի դրան և նշում ենք, որ պարտքերի մասին ամբողջական լրատվությունը տեղադրված է vali.ge կայք էջում»,-ասված է հայտարարությունում:
Ֆինանսների նախարարության լրատվությամբ, Vali.ge կայք էջում այս պահին տեղադրված է ՝ 407 հազարից ավելի մարդու, 679 հազարից ավելի պարտքային գրառման մասին լրատվություն, որոնց պարտքերի ընդհանուր ծավալը գերազանցել է երեք միլիարդ լարին:
Դրա հետ մեկտեղ, Քարթու հիմնադրամի տնօրինության նախագահ Նիկոլոզ Չխետիանին պարզաբանում է, որ քաղաքացիների մոտ, որոնց տվյալները արդեն հրապարակվել են, արդեն զրոյացվել են պարտքերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan