Հիասթափեցուցիչ կլինի, եթե ընդդիմության անդամները չմտնեն խորհրդարան. Սվեն Միքսեր

23:39, 10.12.2020

Հիասթափեցուցիչ կլինի, եթե ընդդիմության անդամները չմտնեն խորհրդարան, հավատում եմ, որ շատ ավելի ժողովրդավարական է բանակցել խորհրդարանի ներսում, քան խորհրդարանի սահմաններից դուրս,- այս մասին Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպաններին, նրանք հիանալի գործ են անում: Նրանք մեծ դեր խաղացին ինչպես մարտի բանավեճում և հետընտրական բանակցային գործընթացում: Հիմա մենք հասել ենք այն կետին, երբ վաղը պետք է գումարվի խորհրդարանը, իսկ ընդդիմության զգալի մասը բոյկոտում է: Նրանք նաև պատրաստվում են հրաժարվել իրենց մանդատներից, իսկ հետո ամեն բան կախված է իշխող կուսակցությունից, չեղյալ կհայտարարի նրանց մանդատները, թե դռները բաց կթողնի:

Հուսով եմ, որ մեր և ամերիկացի դիվանագետների աշխատանքը կշարունակվի, քանի որ ցավալի կլինի, եթե ընդդիմության անդամները չմտնեն խորհրդարան: Հավատում եմ, որ խորհրդարանի ներսում բանակցություններ վարելը շատ ավելի հեշտ և ժողովրդավարական է, քան խորհրդարանից դուրս»,- հայտարարել է Սվեն Միքսերը:

Նմանատիպ