ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի,- այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը իր դիրքորոշումը և աջակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրված որևէ թեկնածուի նկատմամբ կարտահայտի քիչ ուշ: