ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը հրամանագիրն ստորագրել է հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրա խոսքով, ինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կացնկացվեն հունիսի 20-ին: