ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին հնարավոր է փոխարինի Արմեն Սարգսյանը

13:00, 19.01.2018

«Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, եւ խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է: Ամենայն հավանականությամբ Շարմազանովը նկատի ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որի անունն էլ հենց գրեթե միակը շրջանառվում է այն հատկանիշներից հետո, որ մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ:

Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետեւաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում:

Նմանատիպ