ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդագիր է ներկայացրել՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու համար
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին միջնորդագիր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը չեղարկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Խորհրդարանի խոսնակի խոսքով, գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը կքննարկեն վաղվա նիստին։
Հիշեցնենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Տարածված տարբերակով, Ծառուկյանի ընկերությունները մեղադրվում են անօրեն գործողությունների մեջ, որի հետևանքով Հայաստանի բյուջե մուտք չի գործել տասնյակ միլիարդավոր դոլլար:
Մասնավորապես, Հայաստանի ԱԱԾ-ի փոխանցմամբ, Ծառուկյանը երեք քրեական գործի գործող անձ է:
Դրանցից մեկը վերաբերում է խաղատնային բիզնեսի ոլորտում անօրեն գործունեությանը, մյուսը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառքի հարցերին, իսկ երրորդը՝ հողամասերի անօրեն սեփականացմանը:
Անձամբ կուսակցության առաջնորդը չի ճանաչում իր մեղքը և հայտարարում է, որ գործը ունի քաղաքական մոտիվներ: