Գագիկ Ծառուկյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Գագիկ Ծառուկյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ ախտորոշվել է կորոանվիրուս:

Տարածված տեղեկությամբ, նա տանն է, ինքնամեկուսացման մեջ:

Ինչպես գրում է հայկական մամուլը, ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսագրություն էր հրապարակել, որտեղ նա ասում էր, որ բարի մարդիկ կորոնավիրուսով չեն հիվանդանում:

Հունիսի 30-ի տվյալներով, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 25 542 դեպք: Մահացել է 443 պացիենտ, ապաքինվել՝ 14 048-ը: