ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շալվա Պապուաշվիլիին. Իլիա Երկրորդը հավատքի սյուն էր, մեծ իմաստության աղբյուր վրաց ժողովրդի և պետության համար

11:19, 19.03.2026

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մահվան կապակցությամբ։

Ինչպես Ալեն Սիմոնյանը նշում է իր ցավակցական նամակում, Իլիա II-ը հավատքի սյուն էր և մեծ իմաստության աղբյուր վրաց ժողովրդի և պետության համար։

«Մեծ ցավով տեղեկացանք Նորին Սրբության և Երանության, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան մասին։ ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի խորհրդարանի մեր գործընկերներին։ Նա հավատքի սյուն էր և մեծ իմաստության աղբյուր վրաց ժողովրդի և պետության համար։ Թող նրա հոգին հանգչի հավիտենական խաղաղությամբ», – ասվում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին ուղղված ցավակցական նամակում։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանում սուգ է հայտարարվել։ Իլիա II-ը կհուղարկավորվի մարտի 22-ին՝ Սիոնիի տաճարում։

Նմանատիպ