Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտանում է, որ Վրաստանի դաշնակիցն է. ԱՄՆ-ի դեսպանատուն
Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտանում է, որ Վրաստանի դաշնակիցն է. ԱՄՆ-ի դեսպանատուն

Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտանում է, որ Վրաստանի դաշնակիցն է և շարունակում է իր աջակցությունը ինքնիշխան և անկախ երկրին,-այսպես է արձագանքել խորհրդային օկուպացիայի օրվան, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

«Իհարկե հեշտ չէ երկարատև պայքարը, սակայն հավատացեք շատ վատ է, երբ թշնամին հաղթում է քեզ, հաղթելու հետ մեկտեղ նա հողի հետ է հավասարեցնում քեզ: Վրաց ժողովուրդը հարուստ  է իր պատմությամբ և միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ և ազատության համար պայքարով: Համոզված ենք, որ նաև այս պահին նրանք ձեռքերը ցած չեն իջեցնի և կշարունակեն իրենք պայքարը:

Այս օրը մենք հիշում ենք գնդապետ Ալեքսանդր Չխեիձեի խոսքը զինվորական դպրոցի առաջին ավարտական երեկոյի ժամանակ 1920 թվականին: Այս ուղերձից 5 ամիս անց կարմիր բանակը գրավեց Թբիլիսին:

Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտանում է, որ Վրաստանի դաշնակիցն է և շարունակում է իր աջակցությունը ինքնիշխան և անկախ երկրին»,-ասված է հայտարարությունում: