«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարում է, որ Իսրայելի դեմ պայքարը կշարունակի «մինչև վերջին շունչը»

18:16, 10.04.2026

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը խոստացել է շարունակել պայքարը Իսրայելի դեմ «մինչև վերջին շունչը»։

«Մենք չենք համաձայնի վերադառնալ նախկին իրավիճակին և կոչ ենք անում իշխանության մեջ գտնվողներին դադարեցնել անհատույց զիջումները», – հայտարարել է Նաիմ Քասեմը և մեղադրել Իսրայելին նոր հարձակումներ իրականացնելու մեջ՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։

«Մենք չենք վախենում թշնամու սպառնալիքներից կամ զենքից, քանի որ մենք ենք այս հողի տերերը», – նշել է Նաիմ Քասեմը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ կառավարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Լիբանի հետ։ Թեհրանը հայտարարում է, որ չի հանդուրժի հարձակումների շարունակությունը Լիբանում։

Նմանատիպ