«Հեզբոլլահը» Լիբանանի կառավարությանը կոչ է արել զերծ մնալ Իսրայելի հետ ուղիղ բանակցություններից
Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը Լիբանանի կառավարությանը կոչ է արել զերծ մնալ Իսրայելի հետ ուղիղ բանակցություններից:
«Կոչ ենք անում իշխանություններին գնահատել այն թշնամու առջև զիջումների գնալու վտանգը, որը միայն ուժն է հասկանում, և վերադառնալ իր տեղը՝ ժողովրդի և դիմադրության կողքին», – նշված է հայտարարության մեջ:
Ի գիտություն՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իսրայելը և Լիբանանը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնեն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանը բանակցությունների կրկնակի անցկացում էր խնդրում: Նեթանյահուի խոսքով՝ ինքը կառավարությանը հանձնարարել է հնարավորինս շուտ սկսել «ուղիղ» բանակցություններ Լիբանի հետ:
Լիբանանցի պաշտոնյան «Սի-Էն-Էն»-ին հայտնել է, որ հարձակումներին զուգահեռ բանակցություններ չեն կայանա, և որ իրենք պաշտոնական ծանուցում չեն ստացել: