Հեյջուն Բայրամով. Վրաստանի կառավարության միջամտությամբ համաձայնեցվել է Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման գինը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները բարեկամական են
Հեյջուն Բայրամով. Վրաստանի կառավարության միջամտությամբ համաձայնեցվել է Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման գինը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները բարեկամական են

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների միջամտությամբ համաձայնեցվել է Ադրբեջանից դեպի Հայաստան բեռնափոխադրումների տարանցիկ գինը, ինչը վկայում է, որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները բարեկամական են։ Այս մասին նա հայտնել է տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովի խոսքով՝ սկզբում Վրաստանի կողմից սահմանված սակագինը շատ բարձր էր։

«Դա Ադրբեջանում հարցեր հարուցեց, քանի որ այն չէր համապատասխանում գործող պրակտիկային։ Կարճ ժամանակում Վրաստանի ղեկավարությունը միջամտեց հարցին, և այն լուծվեց։ Ընկերությունների միջև համաձայնեցվեց շուկայի պայմաններին լիովին համապատասխան սակագին։ Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Վրաստանի ղեկավարությանը։ Սա վկայում է, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են։ Կարծում եմ՝ այս հարցը լուծված է, և ճանապարհը շարունակելու է օգտագործվել», — հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։