Հետախուզության ծառայությունում ընթանում է պաշտպանության և անվտանգության կոմիտեի արտագնա նիստ
Հետախուզության ծառայությունում այս րոպեներին ընթանում է պաշտպանության և անվտանգության կոմիտեի արտագնա նիստ, որտեղ պատգամավորները լսում են ամենամյա հաշվետվությունը և հարցեր են առաջադրում հետախուզության ծառայության բարձրպաշտոնյաներին:
Ինչպես Իրակլի Սեսիաշվիլին լրագրողներին հայտնել է հանդիպման սկզբին, պատգամավորները տեղում ծանոթանալու են ծառայության գործունեության հետ:
«Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, քանզի պատգամավորները պետք է տեղյակ լինեն տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների մասին, ինչպես նաև վտանգների, ռիսկերի և մարտահրավերների մասին»,-ասել է Սեսիաշվիլին:
Ընդիմադիրները, որոնք մասնակցում են հանդիպմանը քննադատել են հետախուզության ծառայության աշխատանքը: «Եվրոպական Վրաստան»-ի անդամները ծառայությունից պահանջում են ակտիվացնել աշխատանքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan