Հետաքննչական ծառայությունը հունվար ամսին արձանագրվել է առանց աքցիզի ապրանքների պահելու-տեղափոխելու վեց փաստ
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Սամեգրելոյի, Աջարիայի և Մցխեթայի շրջաններում, արձանագրել են մեծ քանակությամբ առանց աքցիզի ապրանքներ պահելու-տեղափոխելու վեց փաստ,- այս մասին տեղեկատվությունը տարածում է հետաքննչական ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, հանցագործությունը կատարել է վեց մարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են:
«Հետաքննչական գործողությունների արդյունքում, հանցագործության մեջ մեղադրվող անձանց մոտից առգրավվել է վաճառքի համար ընդհանուր առմամբ 8 400 տուփ առանց ակցիզի ծխախոտ, որի շուկայական գինը կազմում է ավելի քան 34 000 լարի և ակցիզային ապրանքների տեղափոխման համար օգտագործված տրանսպորտային միջոցները»,- հայտարարել են քննչական ծառայությունից:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում՝ վեցից ութ տարի ժամկետով: