Հեշտանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Թուրքիայի իշխանության որոշմամբ, արտասահմանցիները Թուրքիայի քաղաքացիություն կստանան դյուրացված ձևով: Համապատասխան հրամանն արձակել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Փաստաթղթի համաձայն, արտասահմանցին Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, Թուրքիայում պետք է ունենա 500 000 դոլլար քանակությամբ կապիտալ: Մինչ այդ, նվազագույն պահանջը 2 միլիոն դոլլար էր: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար արտասահմանցին Թուրքիայում պետք է ունենա 250 000 դոլլարի անշարժ գույք:

Փոփոխությունն ուժի մեջ է մտել ևս մեկ հոդվածում, որի համաձայն, այլևս բոլոր արտասահմանցիները, ովքեր աշխատանքով կապահովեն Թուրքիայի 50 քաղաքացու, կկարողանան ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: Մինչ այդ, անհրաժեշտ էր առնվազն 100 քաղաքացու աշխատանքով ապահովում:

Հիշեցնենք, թուրքական մամուլը տարածել էր տեղեկություն, որ հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ցանկանում է ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: