Heritage Foundation. Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերում է
Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերում է,- այս վերնագրով զեկույց է հրապարակել ամերիկյան Heritage Foundation վարկանիշային հետազոտական ինստիտուտը:
Զեկույցի հեղինակը ինստիտուտի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն, ամերիկացի փորձագետ Լուք Քոֆին է:
Հրապարկման մեջ ծավալուն քննարկվում են Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ին մերձեցմանն ուղղված քայլերը և նշված է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիան չկարողացավ Վրաստանին ստիպել՝ խուսափել արևմուտքի հետ կապեր հաստատելուց:
Զեկույցի հեղինակների խոսքով, կարևոր է, որ ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովին մեկ անգամ ևս ընդգծվի, որ Վրաստանի արժանի է անդամակցել հյուսիսատլանտյան դաշինքին:
Հրապարակման մեջ շեշտը դրվում այն բանի վրա, որ ԱՄՆ-ի համար Վրաստանը կարևոր դաշնակից է, քանի որ վրաց զինծառայողները արդեն բազում տարիներ է մասնակցում են Աֆղանստանի գործողություններում և այն մնում է ՆԱՏՕ-ին ոչ անդամ երկրների միջև ամենախոշոր աջակիցն է: