Հեռախոսազրույց են ունեցել Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն
Հեռախոսազրույց են ունեցել Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Այս մասին տեղեկություն է տարածում Սպիտակ տունը։

Ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, առաջնորդները քննարկել են Դոհայում ընթացող բանակցությունները հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ, որոնք հիմնված են 2024 թվականի մայիսի 27-ի համաձայնագրի վրա։ Բացի այդ, Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիայում ընթացող իրադարձությունները, Ասադի ռեժիմի տապալումը և տարածաշրջանում Իրանի հզորության թուլացումը։

«Բայդենն ընդգծել է Գազայում կրակի անհապաղ դադարեցման և պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության ավելացումը, որը հնարավոր կլինի ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։