Հեռախոսազրույց է կայացել Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի միջեւ
Հեռախոսազրույց է կայացել Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի միջեւ: Թուրքիայի նախագահը ԱՄՆ նախագահին հրավիրել է Թուրքիա: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ շատ առումներով, հատկապես պաշտպանության ոլորտում:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը Թրամփին ասել է, որ Գազայի հումանիտար ճգնաժամը հասել է ծայրահեղ ծանր մասշտաբի, եւ որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել օգնության փոխանցման եւ կայուն խաղաղություն հաստատելու գործում:
Հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրում է իր սոցիալական ցանցում:
«Ես շատ լավ եւ արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի նախագահի, Ռեջեփ Էրդողանի հետ, տարբեր հարցերի, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի, Սիրիայի, Գազայի եւ այլ հարցերի հետ: Նախագահն ինձ հրավիրեց Թուրքիա, ինչպես նաև նա կայցելի վաշինգթոն: Իմ նախորդ նախագահության չորս տարիների ընթացքում ես լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ: Մենք համագործակցել ենք տարբեր ոլորտներում»,- գրել է Թրամփը: