«Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահի կողմից դրված վետոի հաղթահարման կապակցությամբ Վրաստանի խորհրդարանը քննարկումներ կանցկացնի փետրվարի սկզբին

20:51, 15.01.2018

«Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահի կողմից դրված վետոի հաղթահարման կապակցությամբ Վրաստանի խորհրդարանը քննարկումներ կանցկացնի փետրվարի սկզբին:

Այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Ռիգայում: Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակը, վետոի հաղթահարման համար արտահերթ նիստ հավանաբար չի հրավիրվի:

«Չեմ կարծում վետոի հաղթահարման համար հրավիրենք արտահերթ նիստ: Հավանաբար վետոի հաղթահարման հարցը կքննարկենք փետրվարի սկզբին»,-նշել է Կոբախիձեն:

Նշենք, որ խորհրդարանի կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը բացվելու է փետրվարի առաջին երեքշաբթի օրը, փետրվարի 6-ին:

 

Նմանատիպ