«Հեռարձակման մասին» օրենքի վետոն այնքան չոր է, որ նույնիսկ նշելու բան չկար. Իրակլի Կոբախիձե

Երբ վերանայեցի նախագահի վետոյի տեքստը, նույնիսկ նշելու որևէ բան չկար, այնքանով պաշտոնական և չոր տեսքով էր ներկայացված,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ «Հեռարձակման մասին» օրենքի շուրջ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, վետոյի տեքստում խոսքը այն մասին է, թե ինչը դուր չի գալիս իրենց, սակայն այս մասը ընդլայնված չէ և ներկայացված չէ, ինչու են իրենք դեմ:

Ինչպես նշել է խորհրդարանի նախագահը, վետոյի տեքստում ներկայացված են որոշ փաստացի անճշտություններ:

Նրա խոսքով, այսօրվա հանդիպման նպատակը այն է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից լսեն առավել շատ փաստարկ: Հակառակ դեպքում, խորհրդարանի դիրքորոշումը կմնա անփոփոխ: