Հեռանում եմ պաշտոնից, որ նոր թիմին տրվի սեփական ծրագրերը իրականացնելու հնարավորություն. Գիորգի Սեթուրիձե
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախկին նախագահ, Գիորգի Սեթուրիձեն հայտարարել է, որ պաշտոնից հեռացել է սեփական ցանկությամբ:
«Նոր նախարարի և ղեկավարության գալուն պես, որոշել եմ հեռանալ պաշտոնից, քանզի նոր թիմին հնարավորություն ընձեռվեր սեփական տեսակետերը անց կացնել ավելի ազատ: Համաձայնությունը տեղի է ունեցել այսօր, ես հեռանում եմ պաշտոնից»,-հայտարարել է Սեթուրիձեն:
Առաջին ալիքը հետաքրքրվել է, արդյոք Սեթուրիձեի հրաժարականը կապված է նրա նկատմամբ վերջին ժամանակներին հնչող մեղադրանքների հետ:
«Այս մեղադրանքները անհիմն են: Այդ ամենը արել է կոնկրետ քաղաքական ուժ և նրանք ունեին կոնկրետ նպատակներ: Նրանք կարող է իր վրա վերցնեն նաև կադրային փոփոխությունները, սակայն այս անհիմն հայտարարությունների կապակցությամբ մենք մեկնաբանություն չենք անելու»,- նշել է Սեթուրիձեն:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության լրատվությամբ, Գիորգի Սեթուրիձեին փոխարինելու է Իրակլի Քարսելաձեն, որը մինչ այսօր ղեկավարում էր համաներդրումային հիմնադրամը:
Հեղինակ -
Edgar Barsegyan