Հեպատիտ C-ի սքրինինգ արդեն հնարավոր է անցնել նաև Արդարադատության տներում
Վրաստանում ընդլայնվում է հեպատիտ C-ի ոչնչացման ծրագիրը: Սքրինինգի անցկացումը, բժշկական հաստատություններից բացի հնարավոր է արդեն Արդարադատության տներում: Ցանկացած քաղաքացի հնարավորոթյուն ունի այլ ծառայություններին զուգահեռ, իմանալ իր կարգավիճակը հեպատիտ C-ի նկատմամբ:
Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկությամբ, սքրինինգի անկյուն է ստեղծվել Վրաստանի մասշտաբով 12 արդարադատության տներում:
Գործընթացին այսօր անձամբ ծանոթացել են Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Աշխարհագրական մատչելիության ավելացման նպատակով, արդեն սկսված է ապակենտրոնացման գործընթացը, որի համաձայն Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում կլինի առնվազն մեկ հաստատությունում, որում բաժանորդներին կառաջարկեն լիարժեք ծառայություն»,- հայտարարում են Վրաստանի առողջապահության նախարարությունում:
Նրանց տեղեկությամբ, ծրագրի գրանցումից մինչ օրս գրանցված է ավելի քան 50 000 բաժանորդ: Բուժմանը ներգրավվել է ավելի քան 49 000 մարդ: Բուժումն ավարտել է նրանցից 45 000-ը, բուժման ցուցանիշը 98,3 տոկոս է: