Այսօրվանից արդարադատության տները և համայնքային կենտրոնները կբացվեն և կաշխատեն նոր չափանիշների համաձայն
Այսօրվանից արդարադատության տները և համայնքային կենտրոնները կբացվեն և կաշխատեն նոր չափանիշների համաձայն

Այսօրվանից արդարադատության տները և համայնքային կենտրոնները կբացվեն և կաշխատեն նոր չափանիշների համաձայն: Սպարռողը կկարողանա իր համար ցանկալի օր և ժամ ընհտրելով մուտք գործել շենք և ստանալ սպասարկում, միայն մեկ պայմանով, եթե նա նախորոգ գրանցվել է my.gov.ge կայքում:

Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, մասնաճյուղերում ծառայություններ ստանալու համար, անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը, արդեն գործում է: Դրա արդյունքում, բացառությամբ կարանտինային գոտիներում տեղակայված մասնաճյուղերի, բացվել են Արդարադատության պալատի բոլոր մասնաճյուղերը և համայնքային կենտրոնները:

Ծառայություն ստանալու համար անձը պարտավոր է իր այցի ամսաթիվը գրանցել my.gov.ge հատուկ օրացույցում, ինչից հետո նա կստանա կարճ հաղորդագրություն, և միայն դրանից հետո կկարողանա ֆիզիկապես այցելել ցանկալի մասնաճյուղ:

Փաստաթուղթը ստանալու համար հարկավոր չէ կրկին այցելել մասնաճյուղը: Պատրաստի փաստաթուղթը ուղարկվում է փոստով: