Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» խաղացող
Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» խաղացող

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը  նշում է, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր:

Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ֆուտբոլիստներն ու ակումբները կարգավորել են բոլոր փաստաթղթային գործերը: Սանչեսն ու Մխիթարյանը հունվարի 22-ին Լիվերպուլում գտնվող ներգաղթային կենտրոնում երկարաձգել են Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքը:

Ակումբները պաշտոնապես հայտարարել են տեղափոխությունների մասին:

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված  Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր առաջին ֆոտոսեսիային լոնդոնյան ակումբի խաղաշապիկով:

Ակումբի պաշտոնական կայք էջում գրված է նաև, որ Մխիթարյանը  միշտ երազել է  խաղալ «Արսենալում»:

«Երազանքս դարձավ իրականություն: Ես շատ երջանիկ եմ, որ ավարտեցինք այս գործարքը: Ես շատ երջանիկ եմ լինել այստեղ: Կանեմ առավելագույնն այս ակումբի համար, որպեսզի կերտենք պատմություն»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:

 

Թողնել մեկնաբանություն