Հենց կրթությամբ և մշակույթով ենք պատկերացնում սերտ ինտեգրումը մեր ընդհանուր ընտանիքին, Եվրոպային. Մամուկա Բախտաձե
Կրթությունը կարճ ճանապարհ է ազատության և այն բանի կողմ, որ հաղթահարենք Վրաստանի առջև գոյություն ունեցող բոլոր մարտահրավերները,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, եվրոպայի ակադեմիայի Թբիլիսիի տարածաշրջանային կենտրոնի բացման արարողության ժամանակ:
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ով մասնակցել է կենտրոնի բացման գործին:
Վարչապետը խոսել է կրթության ոլորտի բարեփոխման և ֆինանսավորման մասին:
«Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ, մեր մեծ նախկինով, որն այսօր կանգնած է հենց կրթության և մշակույթի վրա: ՈՒնենք ազգային միտք, որը կոչվում է կրթություն: Կրթությունը կարճ ճանապարհ է ազատության և այն բանի կողմ, որ հաղթահարենք Վրաստանի առջև գոյություն ունեցող բոլոր մարտահրավերները: Այս ազգային մտքի համաձայն, վերցրել ենք պատասխանատվություն, որ Վրաստանը ապագա տասնամյակների ընթացքում իրականացնի իր ամբողջ ներքին արտադրանքի 6 տոկոսի ներդրումը հենց կրթության մեջ, որը փաստորեն, բյուջեի մեկ չորրորդն է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, կրթության համակարգի հինգ մակարդականոց բարեփոխման մեջ գիտությունը ունի իր առանձնահատուկ դերը:
«Գտնում ենք, ներուժը, որը Վրաստանում է, մեր գիտնականների մեջ չենք օգտագործում: Դրա հետ միասին մեր երկրի ռազմավարությունն է, որ Վրաստանը պետք է դառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոն և լիդեր: Բնական է դա տեղի կունենա միայն կրթության հետ միասին: Հենց այսօր շատ երջանիկ օր է, որ Վրաստանում բացվել է հինգերրորդ հաբը: Սա շատ կարևոր քայլ է ինտեգրման համար, որ վերադառնանք եվրոպական ընտանիք»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Ինչպես ասել է վարչապետը, եվրոպական ընտանիք վերադառնալը միայն քաղաքական ընտրություն չէ:
Մամուկա Բախտաձեի գնահատմամբ, կենտրոնի բացումը աջակցելու է վրացի և եվրոպացի գիտնականների համագործակցությանը:
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում բացվել է եվրոպայի ակադեմիայի Թբիլիսիի տարածաշրջանային կենտրոնը: Միջոցառման շրջանակներում, եվրոպայի ակադեմիայի Թբիլիսիի տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման վերաբերյալ, Թբիլիսիի պետական համալսարանի և եվրոպայի ակադեմիայի միջև ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են համալսարանի ռեկտոր, Գիա Շարվաշիձեն և եվրոպայի ակադեմիայի նախագահ, Սիրդ Քլոեթինգը: