Հելսինկյան հանձնաժողով. Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությունը, որ կչեղարկի ռուսական ոճի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ողջունելի քայլ է նրանց առաջացրած ճգնաժամը թուլացնելու համար
Հելսինկյան հանձնաժողով. Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությունը, որ կչեղարկի ռուսական ոճի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ողջունելի քայլ է նրանց առաջացրած ճգնաժամը թուլացնելու համար

Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությունը, որ կչեղարկի ռուսական ոճի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ողջունելի քայլ է նրանց առաջացրած ճգնաժամը թուլացնելու համար,- ասվում է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ:

«Մենք ուշադիր հետևելու ենք, որպեսզի համոզվենք, որ օրինագիծը պաշտոնապես հետ կանչվի և ցուցարարներն արագ ազատ արձակվեն»: Այժմ «Վրացական երազանքի» համար պետք է պարզ լինի, որ վրաց ժողովուրդը պասիվ չի լինի ժողովրդավարությունը քանդելու և իր եվրատլանտյան ընտրությունը մերժելու դեպքում։ Եկեք բոլորս միասին աշխատենք այժմ՝ զարգացնելու ժողովրդավարությունը և ամրապնդելու արևմտյան ինտեգրումը»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։