Հելսինկյան հանձնաժողով. «Վրացական երազանքը» դատարանն օգտագործում է որպես գործիք՝ լռեցնելու բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում իրենց իշխանությունը
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն արձագանքում է «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի նկատմամբ կայացված մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման դատավճռին՝ Կախա Կալաձեի նախընտրական պաստառը վնասելու համար։
Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ «Վրացական երազանքը» դատարանն օգտագործում է որպես գործիք՝ լռեցնելու բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում իրենց իշխանությունը»։
«Ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել «գույքը վնասելու» մեջ, քանի որ անցյալ սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք»։ «Պետության դեմ կատարված ենթադրյալ հանցագործությունների» համար Խոշտարիան և ընդդիմության մյուս առաջնորդներն այժմ կանգնած են էլ ավելի խիստ պատժի՝ 7-ից 15 տարի ժամկետով ազատազրկման վտանգի առաջ», – ասված է հայտարարության մեջ։