«Հելսիկոր» կլինիկայից հայտնում են, որ Վերայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված երկու երիտասարդների առողջական վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում

10:12, 23.07.2026

«Հելսիկոր» կլինիկայի գործադիր տնօրեն Շմագի Ճիոկաձեի տեղեկացմամբ՝ Վերայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված երկու երիտասարդների առողջական վիճակը կայուն է:

Շմագի Ճիոկաձեի խոսքով՝ կլինիկա ընդունվելիս երիտասարդներից մեկն ունեցել է բաց վերք ձախ ուսի շրջանում, իսկ մյուսը՝ ձախ դաստակի: Երկուսն էլ վիրահատվել են, գիտակից են և վերականգնողական փուլն անցնելու համար ստիպված կլինեն մի քանի օր մնալ կլինիկայում:

«Հուլիսի 22-ին, մոտավորապես ժամը 22:00-ին, մեզ մոտ են տեղափոխվել 17-18 տարեկան երկու երիտասարդ տղաներ: Երկուսն էլ վիրահատական միջամտության կարիք ունեին. մեկն ուներ ձախ ուսի, մյուսը՝ ձախ դաստակի վնասվածք: Երկուսն էլ վիրահատվել են. վիրահատությունն անցել է հաջող: Այս պահին երկուսի վիճակն էլ կայուն է, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Առայժմ կմնան կլինիկայում, քանի որ, ինչպես գիտեք, վերք է, հրազենային է, թե ոչ հրազենային, դա արդեն կպարզի փորձաքննությունը: Հետևաբար, սպասենք: Կոնտակտային են, իրենց լավ են զգում: Ինչ վերաբերում է վերականգնողական շրջանին, տեսնենք, թե որքան ժամանակ կպահանջվի», – հայտարարել է «Հելսիկոր» կլինիկայի գործադիր տնօրենը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Թբիլիսիում՝ Վերայում տեղի ունեցած սպանության և վիրավորման փաստով մեկ անձի է ձերբակալել:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի հուլիսի 22-ին Թբիլիսիում հրազենից արձակված կրակոցներով վիրավորել է չորս անձի և դեպքի վայրից դիմել փախուստի:

Չորսն էլ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել են կլինիկա, սակայն ստացված վնասվածքների հետևանքով անչափահասներից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մահացել է:

Նմանատիպ