Հելոուինի գիշերը Օռլանդո քաղաքում երկու մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

18:19, 01.11.2024

Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում Հելոուինի գիշերը հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ վեցը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ վիրավորները տեղափոխվել են մարզային բժշկական կենտրոն, նրանց վիճակը կայուն է։

Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում այն ​​տարածքում, որտեղ հարյուրավոր մարդիկ նշում էին Հելոուինը։

17-ամյա հանցագործը ձերբակալվել է, կատարվում է քննություն՝ պարզելու հարձակման դրդապատճառը։

Նմանատիպ