Հեղինակավոր փառատոններին վերջին տարիներին նկատվում է վրացական կինոյի բումը. Hollywood Reporter
Hollywood Reporter հայտնի հրատարակչությունը Բեռլինի կինոփառատոնի բացման օրը վրացական կինոյին նվիրել է ընդարձակ հոդված, որտեղ գրված է, որ հեղինակավոր փառատոններին վերջին տարիներին նկատվում է վրացական կինոյի բումը:
Հոդվածի հեղինակը ուշադրությունը բևեռել է մի քանի վրացական կինոյի վրա, դրանք են «Սիմինդիս Կունձուլին», «Գրձելի Նաթելի դղեեբին», «Սխվիսի սախլին» և «Մձեվլեբին»: Իսկ հոդվածը նվիրվել է երիտասարդ ռեժիսոր Թինա Ղաջրիշվիլիի «Հորիզոնտ» գլուխգործոցին:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Թինա Ղաջրիշվիլին միջազգային կինոփառատոնին վերադառձել է նոր ֆիլմով և իր տեղը զբաղեցրել կարևորագույն պանորամա սեկցիայում: Նշենք, որ «Հորիզոնտի» համաշխարհային պրեմիերան կայացել է երեկ, փետրվարի 16-ին:
Թինա Ղաջրիշվիլիի ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Գիորգի Բոջորիշվիլին, Իա Սուխիտաշվիլին և Ջանո Իզորիան:
«Հորիզոնտը» վրաց-շվեդական համատեղ արտադրանք է: Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Պալիաստոմի լճի տարածքում և պատմում է մի կնոջ և նրա ընտանիքի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan