Հայտնի է Ռուսաստանի կառավարության նոր կազմը։ Միխայիլ Միշուստինը ունենալու է իննը տեղակալ։
Ինչպես հայտնի է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը պահպանել է Սերգեյ Լավրովը։
Պաշտոնները պահպանել են նաև պաշտպանության նախարար, Սերգեյ Շոյգուն և էներգետիկայի նախարար, Ալեքսանդր Նովակը։
Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Վլադիմիր Կոլոկոլցևը։
Բացի այդ, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ վերացվել է հյուսիսային Կովկասի հարցերով նախարարությունը և նրա գործառույթները կատարելու է էկոնոմիկայի զարգացման նախարարությունը։