Հայտնաբերվել է Հայաստանի նախկին ոստիկանապետի դին

15:07, 24.09.2019

Հայաստանի ոստիկանության նախկին պետին հայտնաբերել են մահացած:

Ոստիկանության տեղեկությամբ, Հայկ Հարությունյանը գլխի շրջանում ունի հրազենային վնասվածք:

Նրա մահվան նախնական վարկած է անվանվում ինքնասպանությունը:

Հարությունյանը Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնում էր 2003-2008 թվականներին: Հատկանշական է, որ Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի մեկի ցույցը ցրելու գործով վկա էր: Նշված գործի կասկածյալներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

Նմանատիպ