Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի և վեց եպիսկոպոսի դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը կկայանա օգոստոսի 7-ին, որին կմասնակցեն նաև Գարեգին Երկրորդը և եպիսկոպոսները

12:58, 06.08.2026
Փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին, Արմավիրի ընդհանուր իրավասության մարզային դատարանում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ հարուցված քրեական գործով նախնական լսումների առաջին նիստը։
«Պետության միջամտությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատման և եպիսկոպոսին պաշտոնազրկելու որոշումներին եկեղեցու ինքնավարության, պետության և եկեղեցու միջև սահմանադրական հարաբերությունների ու կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և ամոթալի պատմական իրադարձություն։
Հայոց Պատրիարքը ենթարկվում է քրեական հետապնդման եկեղեցական և կանոնական պարտականությունների կատարման համար։ Այս քրեական գործով դատարանը քննելու էոչ միայն անձանց դեմ ներկայացված մեղադրանքները, այլև ևս մեկ կարևոր հարց՝ կարո՞ղ են արդյոք աշխարհիկ իշխանությունները միջամտել եկեղեցու ներքին կյանքին և քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական լիազորությունների իրականացումը», – նշել է փաստաբանը։

Նմանատիպ