Հայկական մամուլի փոխանցմամբ, Հայաստանի հարավում ուժգնացել է ադրբեջանական ԱԹՍ-ների օգտագործումը
Հայկական մամուլի փոխանցմամբ, Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցության ֆոնին Հայաստանի հարավում ուժգնացել է ադրբեջանական ԱԹՍ-ների օգտագործումը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարության հայտարարությամբ, ադրբեջանական կողմը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ն։
Հիշեցնենք, ռուսական մամուլի փոխանցմամբ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները մարդասիրական նպատակով պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին:
Ըստ համաձայնության, հակամարտության գոտում հրադադարը կսկսվի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ մարդասիրական նպատակով, որպեսզի իրականացվի ռազմագերիներ և զոհերի դիակների փոխանակում: