Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 316 փախստական
Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 316 փախստական: Նրանց վերադարձման գործընթացին մասնակցել են ռուս զինծառայողները: Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները:
Տեղահանվածներին Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել ավտոբուսներով: Ըստ լրատվամիջոցների, ռուսական զորամիավորումն ապահովել է նրանց անվտանգությունը ճանապարհորդելիս:
Ռուսաստանի զինված ուժերը մշտապես հսկում են 23 դիտակետ, պահպանելով հրադադարի պայմանագիրը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 42 000 տեղահանված: Հակամարտության գոտում հրադադարի համաձայնագիրը նոյեմբերի 9-ին ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: