Հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները փորձել են խախտել սահմանը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպին:
Շուշան Ստեփանյանը գրում է, որ հայկական կողմի համար անհասկանալի պատճառներով, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով, փորձել են խախտել սահմանը:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո, Ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, մենք պատասխան կրակ ենք բացել, ինչի հետևանքով նրանք ունեն կորուստներ: Հայկական կողմից կորուստներ չկան»,-գրել է Ստեփանյանը: