Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, զոհվել է 6 մարդ
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 6 մարդ:
Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժումը շարունակում է 9908 վարակակիր:
Վարակի տարածումից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 57 566 մարդու մոտ, զոհվել է 1032 վարակակիր: