Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, մահացել է 15 վարակակիր

11:34, 18.07.2020

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, մահացել է 15 վարակակիր:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Նրանց փոխանցմամբ, ապաքինվել է 631 պացիենտ:

Հուլիսի 18-ի դրությամբ, Հայաստանում պաշտոնական տվյալներով, արձանագրված է կորոնավիրուսի 34 468 դեպք: Այստեղից 23 123 վարակված արդեն ապաքինվել է: Մահացել է 832 անձ:

Նմանատիպ