Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք

11:49, 17.06.2021

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, ապաքինվել է 122 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 17-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 224 000 դեպք, այստեղից ապաքինվել է 215 655 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 491 մարդ:

Նմանատիպ