Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, մահացել է 13 մարդ

11:35, 03.12.2021

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ապաքինվել է 1 403 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 13 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Դեկտեմբերի 3-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 339 977 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 644 մարդ:

Նմանատիպ