Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1540 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1540 նոր դեպք, ապաքինվել է 384 պացիենտ: Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 63 000 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 47 925 պացիենտ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 11 մարդ: Հայաստանում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1381: