Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 395 պացիենտ, մահացել՝ 10 վարակակիր:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Գերատեսչության փոխանցմամբ, զոհերից 7-ի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը, երեքինը՝ ուղեկցող այլ հիվանդությունները:

Հոկտեմբերի 14-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 58 624 դեպք, այդ թվում ապաքինվել է 46 713 պացիենտ:

Մահացել է 1039 վարակակիր, ևս 311-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: