Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, ապաքինվել է 82 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Հունիսի 24-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 224 533 դեպք, այստեղից ապաքինվել է 216 312 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում համավարակի տարածումից կորոնավիրուսից մահացել է 4 505 մարդ: Եվս 1 096 պացիենտի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը: